ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ասել է.

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ճանապարհ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան հազարը երեխաներ են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին։ Համապատասխան հայտարարության տեքստում խոսվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման մասին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման գոտուց»։

Ակնկալվում է նաև, որ ղարաբաղյան բանակը կլուծարվի։ Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը «վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման» վերաբերյալ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս