
Իրանի իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթները դեպի Ադրբեջան և Հայաստան, ինչպես նաև այս երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
«ՈՒղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով Իրանից Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթները հետաձգվել են մինչև հետագա ծանուցումը»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցադրությունից երևում է նաև, որ չեղարկվել են Թեհրան-Երևան (18:35), ինչպես նաև Երևան-Թեհրան (19:30) չվերթները։
Օֆելյա Հովհաննիսյան