
Բասկերի ԷՏԱ ահաբեկչական խմբավորման ղեկավարներից Ֆրանսիսկո Խավիերա Գարսիա Գաստելուն` Չապոտե մականունով, իսպանական դատարանի կողմից դատապարտվել է 105 տարվա բանտարկության։ Նա մեղավոր է ճանաչվել 2000 թվականի փետրվարին սոցիալիստ քաղաքական գործիչ Ֆերնանդո Բուեսիի եւ նրա թիկնապահի սպանության, նյութական վնաս պատճառելու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու մեջ։ԷՏԱ-ի նախկին ղեկավարը պարտավորվել է նաեւ Բուեսիի եւ նրա թիկնապահի հարազատներին 500 հազարական եվրո փոխհատուցում վճարել։ Հիշեցնենք, որ Գաստելուն ձերբակալվել է 2002-ին, Ֆրանսիայում եւ 2005-ին հանձնվել է իսպանական իշխանություններին։