
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ»-ի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ը զիջեց 1:2 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Սոդիք Ֆատային ու Լեւան Կուտալիան: «Արարատ»-ի հեղինակության գնդակը խփեց Ալասան Ֆայեն:
Այս տուրի շրջանակներում քիչ ավելի ուշ կկայանա ԲԿՄԱ-«Վեստ Արմենիա», իսկ սեպտեմբերի 21-ին` «Նոա»-«Փյունիկ» հանդիպումը: