
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.50-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի, 1982 թ. ծնված Զվիադի Գ.-ն, նույն ինքը Զվիադ Օ.-ն: Նա 2005 թ. ապրիլի 8-ից Վրաստանի ոստիկանության Կասպի քաղաքի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավազակությունը) մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: