
Սեպտեմբերի 19-ին Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ստացել են տեղեկություն, որ Առինջ գյուղի 51-ամյա մի բնակչուհի ժամը 13-ի սահմաններում Աբովյան քաղաքի հագուստի մի խանութի ցուցասեղանի վրայից գողացել է այֆոն բջջային հեռախոս:
Ժամեր անց, հանցագործությունը կատարելու հիմնավոր կասկածանքով, կինը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Ըստ տուժած կնոջ` իրեն փորձել էին պատճառել մոտ 420 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: