
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնում է, թե Ադրբեջանն առայժմ չի ծրագրում բանակցություններ հայաստանյան պատվիրակության հետ։ Նա այդ մասին ասել է РИА Новости-ին ՝ անդրադառնալով գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հնարավոր բանակցությունների մասին հարցին։
«Այս պահին դա նախատեսված չէ»,- ասել է Բայրամովը։
Նա, իաժամանակ հաստատել, որ հինգշաբթի կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: