Թեեւ ԱԺ «կիսանախագահ» Հովիկ Աբրահամյանը նախօրեին հայտարարել էր, որ «էլ չկա նման բան, հրաժարակաները չեն լինելու այդպես պատահական…», այնուամենայնիվ, երեկ գրանցվեց հերթական գիշերային հրաժարականը. Սերժ Սարգսյանն իր փեսային սեփական դիմումի համաձայն ազատեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ինչպես ասում են` մաֆիան խփում է ինքն իրեն, եւ խաղը հետզհետե բարդանում է: Փաստորեն, երկրում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունների գլխավոր ռեժիսորը «սամաստրել» եղավ: Սպասենք ավելիին, մինչեւ լրանա տասնյակը:
ՄԱՖԻԱՆ ԽՓՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ