ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում գրել է, որ իրավական տեսանկյունից այսօր Բաքուն գործում է իր տարածքում։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն Ադրբեջանի ներքին խնդիրն է:
«Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այնտեղ ապրող խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվեն: Մեր երկիրը միշտ հանդես է գալիս ցանկացած հակամարտություն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ռուս խաղաղապահներն անում են անհրաժեշտ ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բժշկական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Վոլոդինը։