
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին՝ ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր որ Ջանյաթաղ գյուղի մոտակայքում ռուս խաղաղապահներով մեքենան հրաձգության տակ է հայտնվել և զինծառայողներ են զոհվել։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին և խնդրում ենք համբերություն հանդես բերել», – ասված է նախարարության հաղորդագրությունում։