
Այս պահին հայ-ադրբեջանական սահմանում՝ Սոթքի ուղղությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին Armlur.am-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Եվ ահա, մենք փորձել էինք հասկանալ, թե ինչ իրավիճակ է այժմ և գերատեսչությունից հայտնեցին, թե իրավիճակը հանգիստ է։