
Այսօր ՀՀ անկախության օրն է։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերել են Եռաբլուրում։ Նրանք ցանկանում են թույլ չտալ, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենա զոհված տղաների շիրմաքարերին։
Սակայն Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մինչ այս պահը ՀՀ կառավարությունից որեւէ մեկը չի եկել։
Քիչ առաջ Եռաբլուր են եկել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ու Հովիկ Աղազարյանը։ Նրանց և ներկաների միջև բախում սկսվեց։
Մանրամասները ՝տեսանյութում
Մարիամ Ղազարյան