
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը X սոցիալական հարթակում գրել է․
«Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով և դա ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։
Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,- գրել է Քիմ Քարդաշյանը։