
Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան ավիաչվերթները։ Խոսքը նաև այդ երկրներից դեպի Իսլամական հանրապետություն թռիչքների արգելքի մասին է։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ISNA-ն և վկայակոչել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
«Երբ ռազմական գործողությունների բռնկման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք մտցրինք, ապա հայտնի դարձավ հրադադարի մասին։ Դրանից հետո թռիչքներ թույլ տրվեցին իրականացնել», – ասել է գերատեսչության ներկայացուցիչը։։