
Այսօր Եվլախում հանդիպում է տեղի ունենալու արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ԱՀ պատվիրակությունն արդեն շարժվում դեպի Եվլախ։
Ըստ տեղեկությունների, Եվլախում տեղի ունենալիք հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը:
Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։