Ադրբեջանը հորդորել է Ֆրանսիային զերծ մնալ անպատասխանատու արտահայտություններ անելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շատ կտրուկ է անդրադարձել Ֆրանսիայի Եվրոպայի արտաքին գործերի նախարարի խոսքերին` նշելով, որ «Նախարար Քեթրին Կոլոննայյի խիստ անպատասխանատու արտահայտությունները նպատակ ունեն խեղաթյուրել փաստերը»:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված տեղական հակաահաբեկչական միջոցառումները՝ իր ինքնիշխան տարածքում անօրինական հայկական զինված ուժերի հետագա ռազմական սադրանքները և ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով, լիովին համապատասխանում էին միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքին», -նշում են նրանք։

Ադրբեջանը հիշեցրել է նաև Անվտանգության խորհրդի նախորդ նիստերի ժամանակ Ֆրանսիայի հերթական փորձը, որն օգտագործում է Անվտանգության խորհուրդը՝ տարածաշրջանում իր անհեռատես քաղաքականության և ներկա իրողությունների անտեսման համար։

«Ադրբեջանը երբեք չի թիրախավորել խաղաղ հայերըին և հանձնառու է իրականացնել իր էթնիկ հայ բնակիչներ՝ի Ադրբեջանում սահուն վերաինտեգրման գործընթացը և ապահովել իրավունքներ և անվտանգություն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում: Ֆրանսիայի կողմից հայ բնակչության գոյություն չունեցող «գաղթի» մասին քննարկումը Ֆրանսիայի կողմից ուղղակի ցանկություն է, որ մեղադրեն Ադրբեջանին»։

Ադրբեջանը հորդորել է միջազգային հանրությանը՝ հատկապես Ֆրանսիային, իրավիճակը ճիշտ դիտարկել ,փաստերը չկոծկել և հարգել երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի  նախագահ Էմանուել  Մակրոնը երեկ հայտարարություն էր արել․  «Դատապարտում եմ  Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և սպառնալիք է տևական խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար»,– ասել է Ֆրանսիայի նախագահը։




Լրահոս