
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին X-ի իր հարթակում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
«Անցած գիշեր սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակման և նրանց շարունակական ագրեսիայի հետ կապված իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ինչի մասին ես նախազգուշացրել եմ անցյալ շաբաթվա լսումների ժամանակ»,- գրել է նա: