Ալիևն ու Էրդողանը կրկին զրուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տեղական հակաահաբեկչական միջոցառումների ավարտի մասին: Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ պետք է վստահեն միմյանց։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ներառյալ ապագա շփումները և ռազմավարական դաշնակցային կապերի հեռանկարները։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ  հիշեցրել է  Ադրբեջանին իր  լիակատար աջակցությունը  մասին:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս