Արեւմտյան մի շարք երկրների դեսպաններ, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրենց երկրների ԱԳ նախարարություններին նամակ են ուղարկել` անդրադառնալով ներիշխանական վերջին փոփոխություններին: Մասնավորապես, նրանք գրել են, որ Սերժ Սարգսյանին պետք չէ հավատալ, եւ որ նա չի կարող ու չի իրականացնելու խոստումները: Ավելին, նրանք ուշադրություն են հրավիրել փաստի վրա, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվում մեկը, ով ասոցացվում է կրիմինալի հետ, ՀՀԿ շտաբը գլխավորել է նաեւ նախկին` կեղծված ընտրություններում: Այնպես որ, եթե անգամ Հովիկ Աբրահամյանը վայր է դնելու իր լիազորությունները, միեւնույն է, ինքը չի փոխվել, ու նույնը լինելու է նաեւ հիմա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ