
Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանի կողքին է։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ հակաահաբեկչական միջոցառումների հաջող ավարտի կապակցությամբ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը խորին ցավակցություն է հայտնել նահատակված զինծառայողների ընտանիքներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Օֆելյա Հովհաննիսյան