
Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարարը Vesti.az-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող տեղական հակաահաբեկչական միջոցառումները, Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ հետագա գործողությունները և պատասխանել հնարավոր իրադարձությունների հետ կապված հարցերին։
Նախկին նախարարի խոսքով՝ Եվլախում կայանալիք հանդիպումը շատ կարևոր է առաջնահերթությունների որոշման համատեքստում։
«Առաջին հերթին պետք է հաշվի առնել ադրբեջանական կողմի առաջնահերթությունները։ Չեմ կարծում, որ Արցախի հայ բնակիչների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան թելադրել, քանի որ իրավիճակը փոխվել է»,- ընդգծել է Էլմար Մամեդյարովը։
Օֆելյա Հովհաննիսյան