«Ցավալի կլինի, երբ Սերեբրենիցայի սպանդի օրինակով կճանաչվեք Ալիևի հանցակից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Տիգրան Մուրադյանը գրում է․

«Ձեր համար ցավալի չի Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքները, ցավալի կլինի, երբ Սերեբրենիցայի սպանդի օրինակով կճանաչվեք Ալիևի հանցակից։Լ
Ճիշտ նույն կերպ, 1995 թվականին հարավսլավացի կանոնավոր զորքերը գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորությամբ հարձակվեցին Բոսնիա Հերցեգովինայի մահմեդական անկլավ Սերեբրենիցայի վրա, անտեսելով ՄԱԿ֊ի հոլանդական կոնտինգենտի զորախմբի առկայությունը։ Դաժանաբար սպանվեց 8 հազար բնիկ բոսնիացի մահմեդական։

Այդ իրադարձությունները ավելի ուշ ՆԱՏՕ֊ի անդամ երկրների ղեկավարներին ստիպեցին ռմբակոծել Բելգրադը` պատժելով վերջինիս էթնիկ զտումների համար և այլ հանցագործությունների համար, իսկ միջազգային տրիբունալը դեպքերը որակելով գենոցիդ` հանցագործներին դատապարտեց տարբեր պատիժաչափերով։

P.S. Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նույնանման սպանդի մեղավորները իհարկե կպատժվեն, սակայն մի հարց գերտերությունների ղեկավարներիդ կտանջի մինչև ձեր կյանքի վերջ.

֊Իսկ արժե՞ր հանուն մի քանի խորանարդ մետր գազի դառնալ ՍՄԿԿ ծագմամբ ինչ֊որ դիկտատորի հանցակից»։




Լրահոս