Դժվար է պատկերացնել մեր հաջողությունները առանց ձեր անկրկնելի հմայքի…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կանաց տոնի առթիվ հանդես է եկել ուղերձով, տեղեկացնում է parliament.am կայքը:

«Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ:

Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը  մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման և սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար:

Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի բարի ու լուսավոր դարձնելուն ուղղված ձեր ջանքերի համար:

Դժվար է պատկերացնել մեր հաջողությունները առանց ձեր անկրկնելի հմայքի, գեղեցկության և խոհեմության: Ձեր ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամրապնդում է հավատն ու վստահությունն ապագայի նկատմամբ:

Կրկին շնորհավոր»:




Լրահոս