Ադրբեջանական կայքերը հաղորդում են, որ Արցախում ռազմական գործողության մեկնարկից հետո Ադրբեջանի նախագահի կայքը ենթարկվել է կիբերհարձակման:
Նշվում է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
Նրանց փոխանցմամբ՝ պետական կառույցների մի շարք կայքեր, այդ թվում՝ պետության ղեկավարի կայքը, ենթարկվել են զանգվածային կիբերհարձակումների։ Այս մասին հայտարարել է Հանրապետության հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության ղեկավար Թուրալ Մամեդովը։
Նրա խոսքով՝ քաղաքացիական ծառայության մասնագետները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները և հաջողությամբ կանխում են այդ հարձակումները։
«Մենք շարունակում ենք աշխատել ինտենսիվ ռեժիմով»,- հավելել է Մամեդովը։
Մարիամ Ղազարյան