Ինչ է քննարկվել Եվլախում բանակցությունների ժամանակ․ կողմերը մանրամասներ են հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվլախում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են «Արցախում բնակվող հայերի վերաինտեգրման հարցեր»։

«Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել Եվլախի քաղաքապետարանի շենքից, որտեղ տեղի են ունեցել բանակցությունները։ Մամուլի ասուլիս չի լինելու, հնարավոր է, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրություն հրապարակվի», –  հաղորդում է Բաքվի հեռուստատեսությունը:

Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնության չեն հասել, պետք է համաձայնեցնել մանրուքները։

Իսկ Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցությունները կարող են բերել խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է վերջ դնել կոնֆլիկտին։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց «տեղական հակաահաբեկչական միջոցառումները»՝ Ղարաբաղում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։ Զինադադարի պայմաններից, մասնավորապես, նախանշվել է հայկական ուժերի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումը Ղարաբաղից։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս