Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել, հայտնել է ՌԴ իրավապահ մարմիններից մեկի հավաստի աղբյուրը։
«Հանցագործության առաջին կասկածյալները բերման են ենթարկվել»,- ասաց նա։
Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ճանաչվել ռուս զինծառայողների մահվան մեջ, հեռացվել է իր պարտականություններից,- այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետեւանքով ռուս խաղաղապահներ են զոհվել։
SeverPost գործակալությանը հայտնի է դարձել, որ մահացածների թվում է Իվան Կովգանը, որը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր։
Օֆելյա Հովհաննիսյան