ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` օրերս Երեւանի Խանջյան 41 հասցեում գտնվող բարի մոտ մի խումբ երիտասարդների եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակցի միջեւ վիճաբանություն է առաջացել: Վեճը թեժացել է այն աստիճան, որ 6-րդ վարչության աշխատակից Արմեն Գրիգորյանին` Ճուտ մականվամբ, դանակահարել են: Ճուտը տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել վիրահատության: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերը ոստիկանության կենտրոնական քննչական բաժնից պետք է ուղարկվեն ՀՔԾ: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի լուրը` նշելով, որ դեռեւս նյութեր են նախապատրաստվում: Վաղվա համարում կներկայացնենք դեպքի մանրամասները:




Լրահոս