Բաքուն հայկական կողմին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Փաստաթղթի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ տալ տասնամյակների ճգնաժամին և թշնամությանը», -ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը։ Նա պարզաբանել է, որ խաղաղության պայմանագիրը բաղկացած է լինելու հինգ կետից, մասնավորապես, երկու երկրները պարտավոր կլինեն չմիջամտել միմյանց գործերին։

«Մենք հայկական կողմին ենք հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը, սպասում ենք նրանց արձագանքին», – ասել է Ամիրբեկովը՝ պարզաբանելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ առանձին համաձայնագիր չի պահանջվում։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս