ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ պարոն նախագահն առաջարկել է, պարոն Աբրահամյանն ինքն է առաջարկել, որ վայր դնեմ, դուրս  գամ»,-անդրադառնալով ԱԺ նախագահի հրաժարականի դրդապատճառներին` ասաց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: -ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով վերջին աղմկոտ պաշտոնանկություններին, կարծիք հայտնեց, որ բոլոր այն խոստումները, թե իշխող կուսակցությունը թափանցիկ, բաց է աշխատելու, առ ոչինչ են, որովհետեւ հասարակությանը որեւէ հաշվետվություն չի տրվում, թե ինչու է փոխվում ոստիկանապետը, հեռանում քաղաքապետը: Բացի, իհարկե, Կարեն Կարապետյանի` ֆեյսբուքյան հուզիչ բացատրությունը:            -Նախագահ Սարգսյանը նոր ոստիկանապետին ներկայացնելիս, ինձ թվում է, նաեւ ժողովրդին հասկանալի կերպով տվեց դրա պարզաբանումը: Միայն այն խոսքը, որ Գասպարյան Վովան կլինի այն ոստիկանապետը, որը ժողովրդի համար ընկալելի կլինի այս ժամանակահատվածում, ինձ թվում է` դրանով ամեն ինչ ասված էր: Կարծում եմ, որ Վովա Գասպարյանը նոր որակ եւ գաղափարներ կմտցնի ոստիկանության համակարգում, որովհետեւ անցնում ենք մի ժամանակահատվածի, որտեղ ոստիկանությունը` որպես ժողովրդի հետ շփվող, այսպես ասած,առաջին գիծ, պետք է լինի բանիմաց եւ տեղյակ: Ինչ վերաբերում է քաղաքապետին, ապա Կարեն Կարապետյանը մշտապես ասել է` «ես «դրայվ եմ» զգում, երբ քաղաքապետի պաշտոնում եմ»:  Կամ մինչ այդ, երբ մեկ այլ «դրայվի» մեջ էր` «Հայռուսգազարդ»-ում: Եւ նրա բնույթը, կերպարն իմանալով` միգուցե այլ պաշտոնում ավելի՞ հետաքրքրություն կա, իր բառով ասած` «դրայվ»: Լավ պաշտոնը գոնե Կարեն Կարապետյանի դեպքում շատ փողը չէ կամ աթոռի բարձրությունը: Ասեմ, որ պատահական չեմ համարում նախագահի այն քայլը, որ կանգ առավ հենց Տարոն Մարգարյանի վրա, որն իսկապես նախագահի վերջին փոփոխությունների տրամանաբանության մեջ տեղավորվում է:  -Արմեն Ռուստամյանը նաեւ դրական իմաստով առանձնացրեց ԱԺ նախագահի հրաժարականը` ասելով, որ մարդը հստակ ասաց, թե ինչու է գնում, որ ընտրություններն ավելի կարեւոր են, քան ԱԺ նախագահ լինելը: Համամի՞տ եք: -Ես հիշում եմ 2007 թվականի ընտրությունները, երբ շտաբի պետի հետ կապված` ամբողջ մամուլը գրում էր, որ օգտագործում եք ձեր լծակները եւ այլն: Ասեմ, որ բավականին մեծ կամք պետք է ունենա պաշտոնյան, որ երկրի երկրորդ դեմքը լինելով` 5 ամիս առաջ հրաժարվի իր պաշտոնից, որպեսզի ղեկավարի իր կուսակցության նախընտրական շտաբը: Նաեւ ասեմ, որ  բոլորին է հայտնի, որ երբ պարոն նախագահն առաջարկել է, պարոն Աբրահամյանն ինքն է առաջարկել, որ վայր դնեմ եւ դուրս գամ… -Ի դեպ, քանի որ դեռ 5 ամիս կա շտաբի ձեւավորմանը, խոսակցություններ կան, որ հնարավոր է` ԱԺ նախագահին այդ պաշտոնը չվստահվի:-Երկրի նախագահն այն մարդն է, ում խոսքին թեկուզ 0,0001 տոկոսով անգամ կասկածելու հիմք չունենք: Առավել եւս, որ սա պետք չէ ներկայացնել իբրեւ  հակամարտությունների դաշտից: Ընդամենը եկել է մի իրավիճակ, երբ թիմը, սինխրոն գործելով, գնում է ընտրությունների:-Եթե շտաբի պետն ընտրություններից առաջ հրաժարական է տալիս, հնարավո՞ր է, որ նույն կերպ վարվի ընտրացուցակի առաջին համարը: Ու նաեւ բոլորը խոսում են, որ նախագահի միանձնյա որոշումներն անակնկալ են անգամ գործկոմի, խորհրդի  անդամների համար, որոնք կարեւորագույն որոշումների մասին տեղեկանում են լրագրողներից «5 րոպե շուտ»:-Առաջին հարցի հետ կապված` դեռեւս քննարկված չէ, չեմ կարծում, որ հարցը ճիշտ ժամանակին է: Բայց ցուցակի առաջին համարը գլխավորելն այլ խնդիր է, նախընտրական շտաբը կազմակերպելը` այլ: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա վստահ եմ, որ եթե քաղաքական դաշտում լիներ մեկ այլ ուժ, որ ունենար նման հզորություն ու կարողություն, ինչպիսին հանրապետականն է, միգուցե խորհրդի նիստով չաներ եւ միայն առավոտյան նրա անդամներն իմանային, որ երկրի ԱԺ նախագահը հրաժարական է տվել: Բայց վստահ եմ, որ ՀՀԿ-ում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք տեղյակ են եղել այս խնդրին, քննարկվել է, ինչը խոսում է թափանցիկ գործելաոճի մասին: Եւ բոլորովին պարտադիր չէ, որ խորհրդի 120-130 անդամներն իմանան եւ 2-3 օր դա քննարկեն:-Որքանո՞վ եք հավանական համարում, որ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից: -Որպես իրավաբան եմ ասում` կա կոալիցիոն հուշագիր, ու քանի դեռ այն գործում է, ԲՀԿ-ն մնալու է կոալիցիայում, աշխատելու ենք թիմով: Եթե ԲՀԿ-ն` որպես ինքնուրույն քաղաքական ուժ, որոշում կկայացնի եւ դուրս կգա կառավարության որդեգրած ծրագրի դեմ, դա իր խնդիրն է: Ու քանի դեռ բյուջեն քննարկում ենք, էս պարագայում գնահատական տալը  ճիշտ չէ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս