Արտակ Զաքարյանը շնորհավորեց Armlur.am-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 8-ի կապակցությամբ Armlur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ, ով իր խոսքում իր բարեմաղթանքը հղեց Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

«Նախ ցանկանում եմ մեր հայ ժողովրդին, մեր հայ մայրերին, քույրերին, կանանց, աղջիկներին, բոլորին մաղթել առաջին հերթին խաղաղություն: Թող խաղաղությունը միշտ ուղեկից լինի նրանց և երբեք կարիք չունենան զգալու վտանգի, սպառնալիքի ազդեցություն միջավայրում: Մաղթում եմ երջանկություն, յուրաքանչյուրի ընտանիքում բերկրանք, ջերմություն և մայրական սերը թող յուրաքանչյուրին ապավեն լինի»,- իր խոսքում նշեց Արտակ Զաքարյանը:

Armlur.am-ը հետաքրքրվեց, թե ԱԺ պատգամավորը ինչ անակնկալ է մատուցել իր կնոջը մարտի 8-ի առթիվ, Արտակ Զաքարյանը պատասխանեց,- «Ծաղիկներ, ինչպես միշտ, և մի փոքրիկ նվեր: Այնպես, ինչպես բոլոր կանանց»:

ԱԺ պատգամավորը իր խոսքում շնորհավորեց նաև Armlur.am-ի լրատվական կայքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

«Առիթից օգտվելով շնորհավորում եմ Armlur.am-ի լրատվական կայքի գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, իրենց շատ կարևոր աշխատանքում մաղթել հաջողություն, մաղթում եմ, որ յուրաքանչյուրը իր աշխատանքը սիրով ու պատասխանատվությամբ անի և մեծ հաջողություններ բերի ինչպես իրենց, այնպես էլ իրենց կոլեկտիվին»,- եզրափակեց իր խոսքը Արտակ Զաքարյանը:




Լրահոս