
Սեպտեմբերի 22-ին, ժամը 03։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, այրվում է ավտոքարշակ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.), «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ. Ղ.) և մեկ այլ «Ford Transit» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Տ. Զ.), ինչի հետևանքով ավտոքարշակը և բեռնատարը բռնկվել են։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։41-ին, մարվել՝ 04։15-ին։ Այրվել են ավտոքարշակի խցիկը և բեռնատարի բեռնախցիկը․ տուժածներ չկան։