ՖՈՏՈ․ Ինչու են Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը մեկնել Նյու Յորք․ ՔՊ-ում թեժ քննարկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստը։ Նիստի ժամանակ քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը։

Նիստի մեկնարկին սոցիալական ցանցի իր էջում լուսանկար էր տեղադրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Այդ լուսանկարում նաև նույն խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանն են։

Այս լուսանկարն իրականում ՔՊ-ի ներսում բավական քննարկումների առիթ է դարձել։ Անգամ նույն Դավոյանի լուսանկարի տակ նրանց ներկայության հետ կապված մեկնաբանություններ են առկա։

Բանն այն է, որ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը գրեթե միշտ գործուղումների են մեկնում միասին։ Այս անգամ ավելի շատ քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ինչու են հենց այս պատգամավորները գնացել նման քննարկման։ Ի վերջո, այսքան կարևոր քննարկմանը տրամաբանական կլիներ, եթե մասնակցեին արտաքին քաղաքականության ոլորտը ներկայացնող մարդիկ, այլ ոչ թե մեկնեին պարզապես շրջագայության։




Լրահոս