
Նիկոլ Փաշինյանն անկախության օրվա առթիվ ուղերձում հայտարարել է․ «Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը»:
Բնականաբար ինչպես Փաշինյանի մյուս, այնպես էլ այս հայտարարությունն իրականության հետ որեւէ կապ չունի։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հատկապես քաղաքական այս լարված օրերին սրացումներ է սկսվում նաև նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների մոտ։ Եւ հիմա նրանց թիմի մի մասը զբաղված է սոցիալական ցանցերի գերակտիվ մոնիտորինգով։ Նրանք պարզապես պատճենում են հանրությանը քիչ թե շատ հայտնի անձանց գրառումները , եւ հնարավորության դեպքում կամ փորձում ազդեցության որեւէ միջոց գտնելով լռեցնել, կամ պահում են թղթապանակներում որպես «դոսյե»։
Այս հարցում մեծ ակտիվություն է դրսեւորում մի կողմից ՔՊ իրենց սոցցանցերի պատասխանատու կորիզը, մուս կողմից վարչապետի աշխատակազմին ենթակա կառույցները։