Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան 29 դպրոցի մի խումբ աշակերտներ դասադուլ են հայտարարել։ Նրանք միացել են Սարյան փողոցը փակած երիտասարդներին:
Աշակերտներից մեկը նշել է. «Մենք հիմա Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներով մեր դպրոցի դիմաց ենք, փակել ենք Սարյան փողոցը: Մենք դասադուլ ենք անում եւ կոչ ենք անում մյուս դպրոցների աշակերտներին միանալ մեզ: Մենք էլ ժամը 10-ին կմիանանք Հանրապետության հրապարակում գտնվող մեր մյուս քաղաքացիներին»:
Մանրամասները՝ տեսանյութում