Ջեյհուն Բայրամովը կասկածի տակ է դնում ՄԱԿ խորհրդի հեղինակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է մի շարք պատգամավորների այն հայտարարություններին ,թե իբր սանկցիաներ պետք է կիրառելԱդրբեջանի նկատմամաբ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգային հանրությանը մոլորեցնելու իր արշավում օգտագործում է  Հայաստանի փորձը, որը ողբալի է։ Մենք, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք Խորհրդին և միջազգային հանրությանը՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար Հայաստանի կողմից առաջադրվող մարտահրավերների մասին: Խորհրդի նման անխոհեմ չարաշահումը ևս մեկ անգամ բացարձակապես անթույլատրելի է, լուրջ հարված է այս մարմնի հեղինակությանը», – նշել է նա:

Նախարարը  հավելեց․ «Այսօր Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության հատուկ ներկայացուցչի հանդիպումը հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել ենթակառուցվածքների վերականգնման  ու շահագործման հետ կապված հարցեր»:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ նախկինում երկխոսությունը կողմերի միջև անհնար էր՝ հայկական կողմի խոչընդոտման պատճառով:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս