Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը հրապարակում է կատարել և իր ուրախությունը արտահայտել այն փաստի հետ կապված, որ «Ադրբեջանն ու Հայաստանը կարող են կայուն խաղաղության հասնել»:
«Սա վճռորոշ ժամանակ է Ադրբեջանի և Հայաստանի, մեր ժողովուրդների համար։ Շատ ուժեր չեն ցանկանում մեր զինադադարը, խաղաղ գոյակցությունն ու ընդհանուր ապագան։ Միասին մենք պետք է ապացուցենք, որ այս ամենը սխալ է և ցույց տանք, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ևս մեկ անգամ միասին ապրել և զարգանալ Ղարաբաղում։
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել կայուն խաղաղության և կարգավորել իրենց հարաբերությունները։ Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել»,- գրել է ադրբեջանցի դիվանագետը:
Օֆելյա Հովհաննիսյան