ՀՀԿ-ԱԿԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու անդամ Ենոք Ազարյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց, որ ինքը չի ցանկանում դառնալ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ իր անունը շրջանառության մեջ են դնում այդ պաշտոնի հավակնորդները, մասնավորապես` ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը:-Որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ Դուք եք դառնալու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:-Անկեղծ եմ ասում` նման բան չկա: Ավագանու անդամներից Նաիրա Նահապետյանն էր ցանկանում դառնալ փոխքաղաքապետ, միգուցե նման ամբիցիաներ ունի, բայց դրանից հետո, չգիտես ինչու, իմ անունը սկսեց շրջանառվել: -Իսկ ինքներդ ցանկանո՞ւմ եք դառնալ փոխքաղաքապետ, թե՞ ոչ:-Միանշանակ ո՛չ: Ես աշխատում եմ ստանդարտների ազգային ինստիտուտում, միջազգային կառույցների հետ ակտիվ աշխատում ենք, տարբեր երկրներում մեր կազմակերպությանը ես եմ ներկայացնելու: Այնպես որ, հնարավոր չէ, որ մյուս կողմից էլ դառնամ փոխքաղաքապետ, մանավանդ, որ իմ աշխատանքը շատ եմ սիրում: Այն մարդիկ, որոնք ուզում են, որ դառնան փոխքաղաքապետ, իմ անունն են շրջանառության մեջ դնում` իմ կարծիքն այդպես իմանալու համար: Ես ցուցակում 9-րդ համարն եմ, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ, երեւի ինձ են ամենահավանական թեկնածուն համարում, եւ հիմա այդպես իմ կարծիքն են ճշտում: Միանշանակ ասում եմ` ես չեմ ուզում, գնացե՛ք, հանգի՛ստ դարձեք քաղաքապետի տեղակալ, եթե այդքան ուզում եք:-Իսկ ովքե՞ր են Ձեր անունը շրջանառության մեջ դրել:-Օրինակ` գրում են Նաիրա Նահապետյանի անունը: Թող հիմա դառնա, ոչ թե տարբեր միջոցներով փորձի նման բաներ անել: Ինքը ցուցակում 64-րդն է, ես` 9-րդը: Հիմա երեւի ինձ իր մրցակից է տեսնում:-Կարելի՞ է ենթադրել, որ քաղաքապետի անձի հետ կապված խնդիր կա, դրա համար չեք ուզում դառնալ քաղաքապետ:-Չէ՛, նման խնդիր չկա ընդհանրապես: Ես իրավագիտության դոկտոր եմ, ստեղծագործական բնույթի մարդ եմ: Ստանդարտների ինստիտուտի կոլեկտիվը 150 մարդ է, նորմալ սեր է այստեղ, նորմալ մթնոլորտ է, ներդաշնակ: -Իսկ նոր քաղաքապետը, Ձեր կարծիքով, հնի գործելաո՞ճը կշարունակի, թե՞ սեփականն առաջ կտանի: Եւ ընդհանրապես, կկարողանա՞ լուծել իր առաջ դրված խնդիրները:-Չեմ կարող ասել: Պետք է այդ մարդը 100 օր աշխատի, հետո իր հաշվետվությունը ներկայացնի, որից հետո կարելի է գնահատական տալ: Նույնիսկ քաղաքապետը դեռ պարտականությունները չի ստանձնել: Նոյեմբերի 4-ին նոր պետք է օրակարգը հաստատենք եւ ընտրությունների օրը որոշենք:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս