
Ռիա Նովոստի-ին գրել է, որ երկու անհայտ անձինք ուրբաթ օրը կարմիր ներկով տոպրակներ են նետել Երևանում ՌԴ դեսպանատան դարպասների ուղղությամբ։ Համապատասխան տեսանյութը տարածվում է հանրապետության բնակիչների սոցիալական ցանցերի էջերում։
Տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես են դիվանագիտական ներկայացուցչությանը մոտենում երկու տղամարդ՝ մեջքի հետևում պահելով կարմիր ներկով փոքրիկ տոպրակներ։
Երբ հաստատության դարպասին մի քանի քայլ է մնում, այն նետում են դեպի ցանկապատը։ Անհայտ անձանց գործողություններին անմիջապես միջամտել են իրավապահ մարմինների աշխատակիցները, որից հետո նրանք սկսել են հեռանալ դեսպանատնից։
Օֆելյա Հովհաննիսյան