ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում կայան կբացի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։
Կայանի նպատակն է միավորել միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների ջանքերը, ապահովել մարդասիրական բեռների անվտանգությունը Ղարաբաղ ուղարկելու համար, ինչպես նաև օտարերկրյա իրավապաշտպան կազմակերպություններին և լրագրողներին օբյեկտիվորեն ներկայացնել հումանիտար ճգնաժամի վերաբերյալ տվյալներ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական համազգեստով մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական» պատրվակով փակել էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, որտեղից հեռացել էին ապրիլի 28-ին:Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է ստեղծել՝ ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով այն։ Ղարաբաղը կորցրել է նաև Հայաստանի Հանրապետությունից գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։
Հունիսի 26-ին Երևանից Ղարաբաղ է ուղարկվել մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն։ Նրանց արգելել են անցնել, և նրանք կանգնած են Կոռնիձոր գյուղի մոտ՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։
Օգոստոսի 30-ից այնտեղ կանգնած են ֆրանսիական մի շարք քաղաքների մարդասիրական օգնությամբ բեռնատարներ։
Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը Ղարաբաղ հասցվեց Աղդամից ճանապարհով և Լաչինի միջանցքով, սակայն 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Ղարաբաղի դեմ։
Օֆելյա Հովհաննիսյան