Անմարդասիրական պետության «մարդասիրական» քայլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր պահանջել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար,այդ ամենի ֆոնին Ադրբեջանը ցանկացել է ցույց տալ Եվրամիությանը, որ խաղաղ բնակիչների  համար անհանգստացած է ու մտահոգված, ուստի Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ստեփանակերտ է ուղարկվել 20 տոննայանոց երկու բեռնատար մարդասիրական օգնություն:

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերք ուղարկել՝ Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների կարիքները հոգալու համար։ Ստեփանակերտ է ուղարկվել 20 տոննայանոց բեռնատար՝ տարբեր սննդամթերքով և հիգիենայի պարագաներով»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Արցախում «Հակաահաբեկչական գործողություններ»  քողի տակ՝ հարձակում գործելով խաղաղ բնակչության վրա, որոնց թվում  կային երեխաներ, տարեցներ և հղի կանայք:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս