Էր–Ռիադը «Մուսուլման եղբայրներին» ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսը ողջունում է Էր – Ռիադի ` «Մուսուլման եղբայրներին» և մի շարք այլ խմբավորումներին որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու քայլը:Ինչպես հայտնել է ԱՄԷ – ի ԱԳՆ –ի պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Ատին, Եգիպտոսի իշխանությունները հույս են հայտնել, որ արաբական մյուս երկրներն էլ կհետևեն ԱՄԷ –ի օրինակին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25 –ին «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը Եգիպտոսի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում ինչպես երկրի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: ԱՄԷ – ի իշխանությունները գնացին այս քայլին դեկտեմբերի 24 –ի ` Էլ – Մանսուրի ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ մահապարտ – ահաբեկչի ահաբեկչությունից հետո:

Ահաբեկչության հետևանքով զոհվեցին 17 մարդ, իսկ 135 –ը ստացան տարբեր ծանրության վնասվածքներ, հաղորդում է ռուսական ИТАР-ТАСС լրատվականը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը




Լրահոս