ՓՈՂՈՑԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալով` սպառնացել մեր լրագրողին` դատի տալ: «Ես խլոյ Վալոդն եմ, ինձ մի՛ բանսարկեք: Ես ձեր թերթը չեմ հավաքել, ես…»,-ամենայն պատասխանատվությամբ բղավեց «բարեկիրթ» քաղաքապետը: Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակում էր եղել Վարդենիսի մշակույթի տան հրդեհի մասին, որից հետո քաղաքապետարանից գնացել ու «հավաքել» էին «Ժողովուրդ»-ի ամբողջ խմբաքանակը: Երբ գրվեց այդ մասին,  քաղաքապետը «կատաղեց»:Դե ինչ, պարո՛ն քաղաքապետ, կարող եք ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանի հետ ձեռք ձեռքի տալ ու վազել մոտակա դատարան: Գուցե մի երկու միլիոնով հնարավոր լինի Ձեր պատիվը փրկել: Մենք ուրախ կլինենք ստանալ հերթական հայցը:Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը պաշտոնապես դիմում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավարին նշանակողներին, որպեսզի իրենց կուսակցին կարգի հրավիրեն, եւ նա կարողանա տարբերել փողոցը խմբագրությունից: Այլապես ստիպված կլինենք դիմել իրավապահներին` խուլիգան քաղաքապետին կարգի հրավիրելու համար:




Լրահոս