
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ծրագրում հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում մոտ ապագայում կարող է զրույց կազմակերպվել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հեռախոսազրույցի հստակ ամսաթիվ չկա, Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց իր թուրք գործընկերոջ հետ։ Բայց, ինչպես գիտեք, Պուտինի և Էրդողանի բանակցությունները համաձայնեցվում են մի քանի ժամվա ընթացքում։ Ուստի այստեղ խնդիրներ չեն առաջանա»,- ընդգծել է Պեսկովը։
Խոսելով հացահատիկի համաձայնագրի վերականգնման հեռանկարների մասին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ ռուսական պայմանների կատարման հարցում առաջընթաց չկա։
Օֆելյա Հովհաննիսյան