
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ):
1/16 եզրափակչում 97 կգ քաշային կարգը ներկայացնող ըմբիշը 10-4 հաշվով հաղթեց ռումինացի Նիկու Սամուել Օժոգին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Ժոզեֆ Ռաուի հետ: