Armlur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
–Տիկին Աճեմյան, շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա առթիվ ` մաղթելով ամենայն բարիք և կանացի երջանկություն: Ինչպե՞ս եք սովորաբար տոնում միամսյակը, և ի՞նչ պլաններ ունեք ` կապված այսօրվա հետ:
-Սովորաբար մարտի 8-ը նշում ենք ընտանեկան միջավայրում: Այս տարի նույնպես, քանի որ ամուսնուս մայրն էլ եկել է մեզ մոտ, և նշելու ենք միասին:
-Իսկ ի՞նչ եք պլանավորել երեկոյան ժամերի համար:
-Երեկոյան էլ հրավիրված եմ համերգի ` Առաջին տիկնոջ կողմից: Մեծ հաճույքով կմասնակցեմ:
–Ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց տոնի կապակցությամբ:
-Ցանկանում եմ, որ բոլորն անձնական երջանկություն ունենան: Շրջապատված լինեն սիրով, ջերմությամբ և անպայման տեսնեն իրենց երեխաների ու հարազատների ջերմ վերաբերմունքը: Ցանկանում եմ, որ հայ կանայք ավելի քիչ հոգսեր ունեն և ավելի լավ ու բարեկեցիկ կյանքով ապրեն:
Տաթև Հարությունյան