ԱԺ հանձնաժողովները հաջորդ շաբաթվանից կսկսեն աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթվանից ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն: ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, նիստ կգումարի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Սեպտեմբերի 27-ին նիստ կհրավիրի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 11-ից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս