
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 2-րդ հաղթանակը տարավ Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
1/4 եզրափակչում Արթուրը բացարձակ առավելությամբ՝ 9-0 հաշվով, ժամանակից շուտ հաղթեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի լիտվացի Մինդաուգաս Վենսկաիտիսի հետ:
1/8 եզրափակչում օլիմպիական չեմպիոնը բացահայտ առավելությամբ 9-0 հաշվով հաղթել էր ամերիկացի Ժոզեֆ Ռաուին: 1/16 եզրափակչում Ալեքսանյանը 10-4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Սամուել Օժոգին: