
Յուլիան Նագելսմանը գլխավորել է Գերմանիայի հավաքականը։ 36-ամյա մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։
Այսպիսով, Նագելսմանը կգլխավորի Գերմանիայի հավաքականը տնային Եվրո-2024-ի ժամանակ: Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնանկ էր արել Հանսի Ֆլիկին: