Մաղթում եմ ազատվել այս իշխանություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իր բարեմաղթանքը հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Բոլորին շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, երջանկություն և ցանկանում եմ ազատվել այս իշխանություններից»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Այն հարցին, թե արդյոք շնորհավորել է իր կին քաղաքական գործընկերներին, Հրանտ Բագրատյանը նշեց, որ դեռևս չի հասցրել ` նշելով, որ «Դեռ ոչ, կշնորհավորենք այսօր ՝  ում որ պետք է»:

Armlur.am-ը հետաքրքվեց նաև, թե ինչ նվեր է արել Հրանտ Բագրատյանը իր կնոջը, վերջինս հայտնեց. «Մարտի 8-ի կապակցությամբ ճիշտն ասած խնդրել եմ տուն բերել մեծ բուկետ: Ծաղիկների մի մեծ փունջ էր շքեղ»:




Լրահոս