Լուսանկարը՝ համացանցից
Եվրատեսիլյան երկրպագուների կողմից ստեղծված միջազգային Eurovoix կայքը մրցույթի 2023 թ.-ի մասնակիցներին գեղեցիկ պատկերազարդումներով է ներկայացրել։ Ըստ կայքի՝ յուրաքանչյուր մասնակից պատկերված է իր երկրի խորհրդանիշ համարվող կենդանու կողքին։
Նկարազարդումների շարքը բացում է Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, որին պատկերել են արծվի հետ։ Կայքը գրում է, որ երգչուհին Հայաստանը ներկայացնում էր իր հեղինակային Future Lover երգով, որով զբաղեցրել է մրցույթի 14-րդ հորիզոնականը՝ հավաքելով 122 միավոր։ «Բրյունետը պատկերված է Հայաստանի խորհրդանիշ համարվող կենդանու՝ ոսկեգույն արծվի հետ»։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ես երկքաղաքացիություն ունեմ. ո՞ր երկրի ազգային կոմիտեին պետք է հայցադիմումս ներկայացնեմ, որպեսզի ընդունվեմ UWC:
Լեռնիկ Սուքիասյան (20 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. UWC ընդունվելու նպատակով Դուք կարող եք դիմել միայն մեկ ազգային կոմիտեի՝ անկախ Ձեր ունեցած քաղաքացիությունների քանակից։
Ձեր առաջին ելակետը պետք է լինի բնակության ներկայիս երկրի ազգային կոմիտեն, քանի որ թեկնածությունների ընտրության գրեթե բոլոր գործընթացները պահանջելու են Ձեր անմիջական ներկայությունը։
UWC Հայաստան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի ազգային հանձնաժողովի միջոցով UWC քոլեջ ընդունվելու համար հարկավոր է դիմել, եթե սովորում եք Հայաստանի միջնակարգ դպրոցում կամ ավագ ուսումնական հաստատությունում: Համալսարանի ուսանողներն իրավասու չեն դիմելու:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եմ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս:
Պետրոս Ղուկասյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։
Իսկ գրավոր կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն՝ իր հաշվին՝ բացառությամբ այն դեպքի, երբ բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։
«Վեոլիա ջուր»
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում է արձանագրվել, ապա բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։